Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

2018 թ. իրադարձությունների մի կարևոր դրվագ ականատես-մասնակցի աչքով. ինչպես Կարեն Կարապետյանը (չ)առաջադրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում

2018 թ. իրադարձությունների մի կարևոր դրվագ ականատես-մասնակցի աչքով. ինչպես Կարեն Կարապետյանը (չ)առաջադրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում
20.05.2025 | 15:37

Նախագահ Քոչարյանի այսօրվա հարցազրույցն իսկապես կարևոր էր: Հատկապես այն դրվագները, որոնք վերաբերում էին 2018 թ. իշխանափոխությանը: Նախագահ Քոչարյանը հղում կատարեց որոշ «խոհանոցային խոսակցությունների», որոնք վերաբերում էին 2018 թ. իշխանափոխությանը ու ինչից շատերն անտեղյակ լինելով, խոսում են:

Որպես քաղաքական գործիչ կարծում եմ, որ 2018 թ. իշխանափոխության մանրամասներն արդեն շատ վաղուց լայն հանրությանը չեն հետաքրքրում:

Դա հետաքրքրում է առավելագույնը 2-3 հազար քաղաքականապես գերակտիվ մարդկանց, ովքեր քաղաքական այս կամ այն թիմում ներգրավված լինելու բերումով, այդ իրադարձությունների իրենց ձեռնտու մեկնաբանությամբ ընդամենը փորձում են ուժեղացնել իրենց այսօրվա դիրքերը:

Ինչու՞ եմ վստահ, որ այդ իրադարձությունների մանրամասները ժողովրդին վաղուց հետաքրքիր չեն: Որովհետև տեսնում եմ, որ ժողովրդի կարծիքն ու գնահատականը բյուրեղացել է այդ ամենի մասին ու միանշանակ է՝ ժողովուրդն արդեն տասնամյակներ ցանկանում էր վաղուց հասունացած արմատական փոփոխություններ, 2018 թ. ավելի լավ ապագայի հույսով լցվեց փողոցներ, բայց Նիկոլ Փաշինյանը հեծնելով համաժողովրդական այդ սպասումների ալիքին, վերջնարդյունքում խաբեց նույն ժողովրդին: Մնաց ժողովրդի տոտալ հիասթափությունը, որն այսօր առկա է:

Չնայած սրան, ես կարծում եմ, որ պատմական իմաստ ստացած առանցքային իրադարձությունների մասնակիցները, հիմնական դերակատարներն ու ականատեսները պարտք ունեն իրենց իմացածը, տեսածը փոխանցելու ժամանակակիցներին ու գալիք սերնդին:

Ոչ միայն հանուն պատմության, որ այն փաստահեն շարադրվի ու ուսանելի լինի ապագայում, այլ նաև օգնելու ժամանակակիցներին՝ ճիշտ գնահատելու տեղի ունեցածը, հասկանալու կարևոր իրադարձությունների պատճառահետևանքային կապերը՝ նախ և առաջ չսխալվելու առկա իրականությունը ճիշտ գնահատելու գործում:

Ըստ այդմ, նախագահ Քոչարյանի փոխանցած տեղեկությունները գովելի են՝ վերհանելու, ամբողջացնելու 2018 թ. իրադարձությունների որոշ հանգամանքներ:

Ես բնավ չեմ կարող պնդել, որ ամբողջությամբ տիրապետում եմ այդ իրադարձությունների բոլոր մանրամասներին: Վստահաբար, կան մարդիկ, ովքեր գիտեն ավելին:

Բայց ես էլ, այդ օրերին լինելով ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, այդ ողջ ընթացքում մասնակցել եմ առանցքային որոշումների կայացմանը: Ներկա եմ եղել այդ բախտորոշ իրադարձությունների ծավալմանն ու ականատես-վկայի աչքերով գիտեմ շատ բաներ:

Առավել ամբողջական հուշերի շարադրանքը թողնելով գալիք պատեհ ժամանակներին, առաջիկայում կներկայացնեմ իմ տեսածն ու իմացածը մի առանցքային դրվագի մասին, ինչի առիթը նախագահ Քոչարյանի հայտարարությունն էր՝ ՀՀ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի (չ)առաջադրման, հետո արդեն, ստեղծված իրավիճակում, վարչապետի որևէ այլ թեկնածուի չառաջադրման վերաբերյալ:

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 703

Մեկնաբանություններ